Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Փակ շուկայի» աշխատողները զայրացած են (տեսանյութ)

Հասարակություն
pak-shuka

«Երևան Սիթիի»`  նախկին «Փակ շուկայի» աշխատակիցները  շուկայի տարածքում  ռումբ տեղադրելու մասին ահազանգը դավադրություն են համարում: Նրանց կարծիքով միտումնավոր են  նման ահազանգ հնչեցրել և իրենց խուճապի մատնել: «Տեռոր է  սա մեր նկատմամբ, չեն թողնում, որ մարդ մի երկու կոպեկ փող աշխատի, ամեն անգամ նման բաներ են կազմակերպում, որ մենք չկարողանանք աշխատել, շուտ փչացող ապրանք եմ վաճառում, հիմա կմնա կփչանա», - ասաց միրգ ու բանջարեղեն   վաճառող աշխատակցուհին: Շուկայի վաճառողներն ասում են, որ իրենք շուկայի տարածքում կասկածելի ոչինչ չեն նկատել: Առավոտյան, երբ եկել են աշխատանքի ոստիկանությունից և ԱԻՆ—ից եկել և հայտարարել են, որ   ռումբ է տեղադրված և իրենք պետք է դուրս գան: Վաճառողուհի Անժելան էլ տեղ է հասել հենց այն ժամանակ, երբ շուկայի աշխատողներին արդեն տարահանում էին.« Տեսա բոլորը վազում են դուրս, ես էլ խուճապահար դուրս եկա», - պատմում է նա: Վաճառողները միաժամանակ նշեցին, որ իրենք ի սկզբանե էլ չեն հավատացել, որ ռումբ է  տեղադրված եղել  շուկայում: