ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն ամփոփել է Հայաստանի սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Գյումրիում § Վանաձորում անցկացված հանրային հետաքրքրությունների հետազոտության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է Գյումրիի «Ցայգ» հ/ը մեր գործընկերները։ Ընդհանուր առմամբ հարցվել է 2000 մարդ։
Հարցվածների մոտ 70 տոկոսը մտադիր է մասնակցել սահմանադրության՝ այս տարի անցկացվելիք փոփոխության հանրաքվեին, սակայն հարցվածների 55,5 տոկոսը սահմանադրության փոփոխությունների գործընթացով չի էլ հետաքրքրվում։ Հարցվածների 66 տոկոսը չգիտե, թե այժմ սահմանադրության փոփոխման քանի նախագիծ է շրջանառվում խորհրդարանում։ 74,5 տոկոսին էլ հայտնի չեն սահմանադրության փոփոխման նախագծերի հեղինակները։
Հարցվածների 52 տոկոսը հավատում է, որ լավագույն սահմանադրությունը կարող է մեր երկրի համար զարգացում ապահովել։ Մոտ 46 տոկոսն այն կարծիքին է, որ կառավարություն կազմելու § երկրի համար վճռական որոշում կայացնելու իրավունք պետք է ունենան Հայաստանի նախագահը § Ազգային Ժողովը միաժամանակ։Հարցման մասնակից քաղաքացիների 59,7 տոկոսը մտադիր է ուսումնասիրել սահմանադրության փոփոխման նախագծերը կամ դրանցից մեկնումեկը: