Ադիբեկյանին հարցնում են՝ ինչու օրենքով գող չի դարձել (տեսանյութ)
Ամենալավ գողը ես եմ,- Վանո Սիրադեղյանի խոսքերը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի մոռացել: Որքան էլ չսիրենք ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին, այնուամենայնիվ չպետք է մոռանալ նրա կատարած հսկայական ներդրումը մեր երկրում քրեական աշխարհի ազդեցությունը թուլացնելու գործում, ասում է սոցիոլոգը. «Հիշենք որ Վանոն կանչեց բոլոր գողերին ու ասաց` ձեզ 24 ժամ եմ տալիս, կամ լքեք Հայաստանը, կամ զբաղվեք այլ բանով» Սիրադեղյանի այս վերջնագիրը ստիպեց որ շատ օրենքով գողեր լքեն Հայաստանը. համոզված է Ահարոն Ադիբեկյանը: Քրեական աշխարհի և օրենքով գողերի հանդեպ սիրով դեռահասների մեծ մասը վարակվում է ֆիլմերից և շրջապատից, սակայն այդ հիվանդությունից նրանց կարող են հետ պահել ծնողները: Կոնդում մեծացած սոցիոլոգը պատանեկությունից շփվել է տարբեր աշխարհայացքի տեր մարդկանց հետ, քրեական հեղինակություն վայելող վայելող ընկերներ մինչ այսօր էլ ունի: «Ես հաճախակի եմ հանդիպում նրանց, և ամեն անգամ ինձ հարցնում են` Ահարոն այդ ոնց եղավ, որ դու դարձար գիտնական իսկ մենք գող, ես պատասխանում եմ, որ ամեն ինչ ընտանիքից է գալիս»,- ասում է նա: Օրենքով գողերին վերացրեց, գողականները վխտում են, ավելի լավ չէ՞ր գողերը մնային,-ասաց «Ֆորում» մամուլի ակումբ հրավիրված բանախոս Թերեզա Ասատրյանը՝ Վանո Սիրադեղյանի գործողությունների մասին։ Իրական գողերի մասին այսօր շատ թյուր և սխալ տեղեկատվություններ են տարածվում, ասում է տիկին Ասատրյանը «Չգիտեն նույնիսկ գողն ինչ ա, գրում են գողերի մասին, իսկ ես շատ գողերի հետ եմ հանդիպել իմ կյանքում, նկարվել եմ անգամ օրենքով գողի հետ»,- հպարտությամբ հայտարարեց նա: Ի դեպ, տիկին Ասատրյանին «բախտ» է վիճակվել անգամ հանդիպել աշխարհահռչակ օրենքով գող Յապոնչիկի հետ: