Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Ուկրաինա

Կարևոր լուրեր Քաղաքականություն
af9f370fa1bfe12c380593f438184a21

«Գազպրոմ»-ի խոսնակը երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել էր, որ եթե Ուկրաինան մինչև գալիք մի քանի ժամը գազի պարտքը չմարի, կպարտավորվի կանխավճար կատարել բնական գազի հետագա առաքման համար։ Առավոտյան ժամը 10.00-ին 1,95 մլրդ դոլարի փոխանցման ժամկետը լրացել է, եւ ըստ էության, դա նշանակում է, որ գազի մատակարարումը դադարեցվեց։ Հայտնում է BBC-ն։ Ավելի վաղ «Գազպրոմ»-ը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի հետ բնական գազի սակագնի շուրջ առկա վեճը կարգավորելու նպատակով վարվող բանակցություններն ավարտվել են, սակայն կողմերին չի հաջողվել գալ համաձայնության: Ուկրաինան անցյալ շաբաթ մերժել էր Ռուսաստանի կողմից գազի գինը նվազեցնելու առաջարկը, որը կարող էր ավելի քան 20 տոկոսով նվազեցնել Ուկրաինա առաքվող բնական գազի սակագինը, և բացառել է գազի դիմաց պարտքը վճարելու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչև կողմերի միջև ձեռք բերվի համաձայնություն գազի գնի շուրջ: Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկն ասել էր, որ հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց 100 դոլարի «զեղչը» Ուկրաինայի կողմից բնական գազի առաքման պայմանագրում փոփոխություններ կատարելուն համարժեք փոխարինում չէ: «Ռուսաստանն առաջարկել է նվազեցնել գազի գինը 100 դոլարով՝ «զեղչ» անվանելով այն: Ցանկանում եմ պաշտոնապես նշել, որ մենք ծանոթ ենք Ռուսաստանի նման թակարդներին: Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված զեղչը կարող է չեղյալ հայտարարվել Ռուսաստանի կառավարության որոշմամբ», - ասել էր վարչապետ Յացենյուկը: Երկու պետությունների միջև բնական գազի առաքման մասին 2009 թվականին կնքված պայմանագրով նախատեսված է, որ Ուկրաինան Ռուսաստանից պետք է գնի բնական գազի որոշակի ծավալ՝ անկախ դրա անհրաժեշտ լինելուց, իսկ հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց Ուկրաինայի կողմից վճարվող գինը կազմում է 485 դոլար, ինչը Եվրոպայում բնական գազի դիմաց վճարվող ամենաբարձր գինն է: Ուկրաինայի վարչապետի համաձայն, Ռուսաստանը որպես «քաղաքական զենք» է օգտագործում բնական գազը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։