Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճեղքվածքը փակելուց հետո էլեկտրաէներգիան կէժանանա՞. ԲՀԿ-ն կասի իր խոսքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qaryak

Կառավարությանն ուղղված վերջնաժամկետը մոտենում է, իսկ պահանջներն՝ ավելանում։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անթույլատրելի է, և այն պետք է ներառվի ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի օրակարգում։ Այս մասին այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ ՀէԿ ՓԲԸ-ն վերջին երկու տարիներին կուտակել է ավելի քան 20 մլրդ դրամի պարտք։ Ֆինանսական այսպիսի ճեղքվածքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմնավորում է մեկ տասնյակից ավելի գործոններով՝ ատոմակայանի վերազինում, անձրևների սակավություն, ինչի արդյունքում ՓՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձրացել է։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին այս հիմնավորումները այնքան էլ համոզիչ չեն թվում։ Բացի այդ, պատգամավորը բարձրաձայնում է՝ ինչու պետք է ՀԷԿ ՓԲԸ-ի ֆինանսական ճեղքվածքը փակի ՀՀ քաղաքացին։ «20մլրդ գոյացած պարտքը փակեցինք, ի՞նչ, իջեցնելո՞ւ եք սակագինը,- հարցնում է Միքայել Մելքումյանը և նշում, որ վաղը՝ էլետրաէներգիայի սակագնի հետ կապված Խորհրդարանական լսումների ժամանակ, ԲՀԿ-ն կարտահայտի իր տեսակետը,- Թանկացումը պետք է լինի մի պայմանով, երբ լուծվի ֆինանսական ճեղքվածքի հարցը, Էլեկտրաէներգիայի սակագինը նորից պետք է իջեցվի»։