Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը շարունակում է հետապնդել Կառլսենին

Սպորտ
sport-aronyan1

Լեւոն Արոնյանը Դուբայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության 11-րդ տուրում ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը չնայած շահեց մրցակցի թագուհին, սակայն որակական կորուստ կրեց: Լեւոն Արոնյանը թագուհով կարողացավ սահմանափակել սևերի՝ վտանգավոր նավակների գործողությունները եւ 56-րդ քայլին նորվեգացի գրոսմայստերին ստիպեց խաղաղ դաշն կնքել: Լեւոն Արոնյանը վաստակեց 8 միավոր եւ շարունակում է հետապնդել աղյուսակը գլխավորող Մագնուս Կառլսենին, որը դեռեւս պահպանում է կես միավորի առավելությունը: 12-րդ տուրում մեր շախմատիստը կմրցի չինացի Յու Յանժիի հետ, իսկ աշխարհի չեմպիոնը ուժերը կչափի այդ կոչման հավակնորդ՝ Վիշվանաթան Անանդի հետ: