Լեւոն Արոնյանը գրավեց 4-րդ տեղը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Դուբայում ավարտված արագ շախամատի աշխարհի առաջնությունում: Այսօր կայացած 11-15-րդ տուրերում մեր շախմատիստը տարավ ընդամենը 1 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը ընդհանուր հաշվարկով վաստակեց 10,5 միավոր եւ իտալացի Ֆաբիանո Կարուանայի, հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 4-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը 15 հնարավորից վաստակեց 11 միավոր: Մեր մյուս շախմատիստներից համեմատաբար հաջող հանդես եկավ Սերգեյ Մովսեսյանը, որը 9 միավորով գրավեց 17-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը առաջնությունն ավարտեց 47-րդ, իսկ Զավեն Անդրիասյանը` 79-րդ հորիզոնականում: Վաղը Դուբայում կմեկնարկի արդեն կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: