Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը Վրաստանում է

Սպորտ
sport-atletika-1

Հայաստանի աթլետիկայի հավաքականը ներկայումս գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ հունիսի 21-22-ը տեղի կունենա Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայի մրցաշարը։ Այդ մրցումներում մեր ընտրանու մրցակիցները կլինեն Վրաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Մոլդովայի, Իսլանդիայի, Լուքսեմբուրգի, Բոսնիա–Հերցոգովինայի, Ադրբեջանի, Չեռնոգորիայի, Մալթայի, Անդորայի, Ալբանիայի, Մակեդոնիայի, հավաքականները եւ Եվրոպայի գաճաճ պետությունների միացյալ թիմը: Առաջնությունը կանցկացվի «Դինամո» մարզադաշտում։ Հունիսի 21-ին տեղի ժամանակով ժամը 12։00-ին տեղի կունենա բացման արարողությունը, այնուհետեւ կսկսեն տարբեր մրցաձեւերի մրցումները։ Հայաստանից այս առաջնությանը կմասնակցի 13 աթլետ եւ 11 աթլետուհի։