Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոստա Ռիկան հաղթեց Իտալիային

Սպորտ
sport_kosta_rika

  Ֆուտբոլի Կոստա Ռիկայի հավաքականը կրկին անակնկալ մատուցեց Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:   Այսօր կայացած երկրորդ խաղում կոստառիկացի ֆուտբոլիստները 1:0 նվազագույն հաշվով հաղթեցին Իտալիայի ուժեղ թիմին: Մինչ այդ Կոստա Ռիկայի հավաքականը պարտության էր  մատնել Ուրուգվայի ընտրանուն` 3:1:   Այդպիսով, կոստառիկացիները վաստակեցին 6 միավոր եւ ժամանակից շուտ մտան 1/8 եզրափակիչ: