Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտություն՝ սխալ լոբբինգի պատճառով (տեսանյութ)

Քաղաքականություն
1c70e15b71b9ad283f9c7324fbb9eafd

ՀՀ-Սփյուռք հարաբերությունների առումով մենք մնացել ենք խորը միջնադարում: Այս համոզմանն է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Եթե ճշգրիտ ձեւակերպվի խնդիրը, եւ եթե Սփյուռքին մենք դադարենք դիտել որպես կթու կով, այլ դիտել որպես հավասար գործընկեր, հայրենիքի, երկրի համար հավասարապես գործընկեր, ապա մենք բազմաթիվ կարող մարդիկ ունենք Սփյուռքում, որոնք կարող են լուրջ խնդիրներ լուծել միջազգային կառույցներում, որտեղ մենք, ցավոք սրտի, պարտություն ենք կրում սխալ լոբբինգի պատճառով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը եւս կարծում է, որ չպետք է նեղն ընկած ժամանակ վազել Սփյուռք` փող ուզելու: Մանրամասները՝ տեսանյութում