Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակի հայտարարությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
axvan

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ՝ նշլով, որ անվավեր են համարում այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննարկումն ու քվեարկությունը: Ինչպես նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ իրենք դատապարտում են ԱԺ մեծամասնության այս գործելաոճը եւ շարունակելու են քաղաքացիական շարժման հետ իրենց պայքարը. «ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտեց կանոկակարգ օրենքը՝ ոտնահարելով անհատ պատգամավորների իրավունքները եւ այդպիսով անցկացրին բազմաթիվ վիճահարույց օրինագծեր»: «Ժառանգություն» խմբկցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ այսօր ԱԺ-ում քաղաքական ճգնաժամ էր: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ ՕԵԿ-ին եւս նախապես փոխանցել են իրենց այս հայտարարությունը, ու ՕԵԿ-ը համամիտ է քառյակի հետ եւ առաջիկայում հանդես կգա իր հայտարարությամբ: Ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ քաղաքական մեծամասնությունն անցնում է արդեն կացնային մեթոդների: