Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՔ ՀԱՄԵՐԳ

Մշակույթ

Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան մեկ շաբաթվա ընթացքում երեք համերգ է ներկայացնելու հայ հանդիսատեսին: Այսօր այդ մասին Ժուռնալիստների տանը ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՊետՖիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանը:

Առաջին համերգը տեղի է ունենալու այսօր Սունդուկյանի անվան թատրոնում, որը նվիրվում է Վրաստանի Անկախության տարեդարձին Հայաստանում է Վրաստանի Ազգային բալետի թատրոնը` «Մետեխին», որը մեր երկրում 20 տարի առաջ է եղել:

Երկրորդը՝ մայիսի 29-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում «Հավերժական թռիչք» պարային ներկայացումն է լինելու: Հանդես են գալու պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ պարային խմբեր:

Իսկ երրորդը` երգիչ Անդրեի համերգն է, որը տեղի կունենա մայիսի 30-31-ին:

Ի դեպ, պետֆիլհարմոնիան Հայոց Մեծ եղեռնի 90-րդ տարելիցի առթիվ 101 համերգներով հանդես է եկել Հայաստանի եւ Արցախի դպրոցներում: Դրանց ներկա են եղել 310000 աշակերտ: