ՀՈՒՇԱՏՈՒՆԸ ԳՈՒՅՔ ՉՈՒՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում Մհեր Մկրտչյանի hիմնանորոգված հուշատան բացումն հետաձգվում է գույքի բացակայության պատճառով:
Տուն-թանգարանի տնօրենն հույս ունի հուլիսի 4-ին՝ արտիստի ծննդյան օրը, բացել թանգարանի դռները: Թանգարանի վերին սրահը, տնօրենի խոսքերով, պիտի բաժանվի 3 մասի, որոնք կներկայացնեն դերասանի կյանքի ու գործուներության ոլորտները՝ տուն, թատրոն, կինո: Մոտ 40 ցուցանմուշ է հաջողվել հայթայթել, շուտով դրանց թիվը կավելանա: Որոշ իրեր պիտի բերվեն Հայֆիլմից, Մհեր Մկրտչյանի բեմական հագուստներն էլ խոստացել է նվիրել Սունդուկյանի թատրոնի տնօրինությունը:
Իսկ առաջին հարկում կլինի կինոսրահ: Այցելուների համար կցուցադրվեն Մհեր Մկրտչյանի ֆիլմերն ու ներկայացումները: Տեղեկատվությունը տրամադրել է «Ցայգ» հ/ը: