Ուղիղ. «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանում» (տեսանյութ)
Հունիսի 27-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնը» նախաձեռնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանում» թեմայով բացօթյա քննարկում Երևանի Սիրահարների այգում (Մարշալ Բաղրամյան պողոտա 21, ք. Երեւան): Բանախոսներն են. Մհեր Բաղդասարյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղեկալ, Անահիտ Բախշյանը՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Թամար Պողոսյանը՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, Արևիկ Խաչատրյանը` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, Զառա Բաթոյանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ, Արմեն Ալավերդյանը՝ «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար: Քննարկմանը մասնակցելու են նաև՝ «Փարոս», «Սկարպ», «Հայ մայրեր», «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: