Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացիները կկորցնեն մեկ ամսվա աշխատավարձը (տեսանյութ)

P.S. Տնտեսություն
d9118afe99f822ce9c2f5dc21fbfbb92

Էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում քաղաքացիների կրած կորուստը ոչ թե 1000 դրամը կլինի,ինչպես կարծում է ՀՀ կառավարությունը, այլ մի ամբողջ ամսվա աշխատավարձ. այս մասին այսօր հայտարարեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Ես ուսումնասիրել եմ և կատարել հաշվարկներ, համաձայն որի, էլեկտրաէներգիայի թանկացումը, մեր քաղաքացիներից տարեկան կտրվածքով խլում է մի ամսվա աշխատավարձը` մոտ 250 դոլար: Այսինքն 11 ամսվա աշխատավարձով քաղաքացին ապրում է 12 ամիս»,-ասաց նա։ Էլեկտրաէներգիայի թանկացումից կտուժի հատկապես փոքր բիզնեսը: Ըստ պրն Մակարյանի՝ այդ բիզնեսն առանց այն էլ իր ոչ հավասար մրցակցության հաշվին հազիվ էր կարողանում գոյատևել: «Կառավարությունը պետք է որոշակի արտոնություններ սահմանի բիզնեսի այս խմբի նկատմամբ, հակառակ պարագայում փոքր բիզնեսը կգնա դեպի կործանում»,-ահազանգում է Գագիկ Մակարյանը: Գործատուների միության նախագահի խոսքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործել է ոչ պրոֆեսիոնալ՝ բարձրացնելով էլեկտրաէներգիայի սակագինը։ Էներգետիկ համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, սարքավորումները խորհրդային արտադրության են,, հաղորդալալերը հնամաշ, ինչը սպառնում է Էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացմանը: Ըստ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի ֆինանսկական ներդրումներ համակարգում չի կատարվել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դա կարող էր շատ հեշտությամբ պարզել, եթե ՊԵԿ-ից պահանջեր էներգաարտադրողների ֆինանսական աուդիտը, ինչը հանձնաժողովը չարեց.«Էլեկտրական ցանցերի նույնիսկ ներսի մարդիկ են ասում, հուշում մեզ, որ այնտեղ տիրում է քաոս՝ բառիս բուն իմաստով»: