A
A
ՀՀ ֆուտբոլային ակումբներից մեկը փակվեց
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունեցել 2014/2015 թթ առաջնության վիճակահանությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, բարձրագույն խմբում հանդես կգան 7 ակումբ, քանի որ «Ուլիսը» չի ներկայացրել առաջնությանը մասնակցելու հավաստագիր: Վիճակահանությամբ ակումբները ստացել են հետեւյալ համարները. 1. «Փյունիկ» 2. «Գանձասար» 3. «Ալաշկերտ» 4. «Շիրակ» 5. «Բանանց» 6. «Արարատ» 7. «Միկա» Հայաստանի առաջին խմբի մրցաշարին մասնակցելու են միայն բարձրագույն խմբի դուստր թիմերը, ուստի չի անցկացվել առանձին վիճակահանություն եւ խաղացանկը կկազմվի բարձրագույն խմբի խաղացանկին համապատասխան: