Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ

Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ընտրական փուլի հանդիպումներից հետո վերադառնալով իրենք ակումբներ բավականին վստահ ելույթներ ունեցան: Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Դինամոյի» կազմում անառիկ պահեց իր պաշտպանած դարպասը «Ալանիայի» հետ խաղում: Ալբերտ Սարգսյանը եւ Կարեն Դոխոյանը անփոխարինելի էին համապատասխանաբար Պերմի «Ամկարում» եւ Աամարայի «Կռիլյա Աովետովում»: Նույնը կարելի է ասել նաեւ Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Եղիշե Մելիքյանի մասին:

Երեկ Արա Հակոբյանը կրկին գոլի հեղինակ է դարձել Ալսեւսկի «Ստալում»: Կարեն Ալեքսանյանը եւ Գալուստ Պետրոսյանը 2-րդ կեսում խաղացել են Քիշինեւի «Զիբրուի» կազմում:

Նույն այս ֆուտբոլիստները մի քանի օր առաջ բավականին անահաջող հանդես եկան Հայաստանի հավաքականի կազմում` պարտվելով Մակեդոնիայի եւ Ռումինիայի հավաքականներին: