Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Ամենաբարձր վարկանիշ ունեցող հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը չի մասնակցի հունիսի 17-ին մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայում դա բացտրեցին նրանով, որ Վլադիմիր Հակոբյանը արդեն ապահովել է իր տեղը աշխարհի առաջնությունում եւ ուստի որոշել է չմասնկացել առաջնությանը:

Այժմ Վլադիմիր Հակոբյանը մեկնել է Քաթար եւ իրականացնում է մարզչական աշխատանք` օգնելով տեղի լավագույն շախմատիստներին:

Իսկ առաջիկա ուրբաթ օրը Վարշավայում կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն մեր մյուս առաջատար շախմատիստները: Բացի մեդալներից, այստեղ կխաղարկվի նաեւ աշխարհի առաջնության ուղեգրեր: