Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը ընդդիմությունից մարդ էր փնտրում (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հերթագրվել է 26 պատգամավոր եւ ավելացրեց. «Հիմա տեսնեմ ընդդիմությունից ով կա, բայց ընդդիմությունի՞ց է ինքը՝ Արծվիկ Մինասյան, խնդրեմ»։ Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձավ կենսաթոշակային բարեփոխումներին՝ նշելով, որ այն շարունակում է մնալ վիճահարույց եւ բողոքարկվելու է ՍԴ-ում։ «ՍԴ բողոքարկման նախաձեռնությունը պաշտպանվում է ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի կողմից եւ աջակցություն ունի ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողմից»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը։ Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է։