Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՈՒԵՖԱ-ի ԳԱՎԱԹԸ

Սպորտ

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի գավաթի 2005/06թթ. խաղարկությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Միկան», ինչպես նաեւ բրոնզե մեդալակիր «Բանանցը»:

Վերջինս այսօր 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Թբիլիսիի «Լոկոմոտիվին»: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կայացած ֆուտբոլային հանդիպումները միշտ էլ առանձնահատուկ սկզբունքայնություն են ունեցել: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները հանդիպել են 3 անգամ, իսկ ակումբները` 4: Առայժմ առավելությունը վրացիների կողմն է:

Այսօրվա հանդիպումից առաջ «Բանանցը» վերջին պահին համալրվել է 4 արտասահմանցի ֆուտբոլիստներով, եւս մի քանի լեգիոներ հայկական ակումբը կուժեղացնի պատասխան խաղում, որը կկայանա հունիսի 21-ին Թբիլիսիում:

«Միկան» Ֆրանկֆուրտում կհյուրընկալվի գերմանական «Մայնցին», որը որակավորման առաջին փուլի մասնակիցների շարքում ամենաուժեղ թիմն էր: «Միկան» որեւէ համալրում չի ստացել եւ Գերմանիա է մեկնել այն կազմով, որով մասնակցում է Հայաստանի առաջնությանը:

Այս թիմերը մրցավեճը կսկսվի Երեւանի ժամանակով 23:30-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երեւանում: