ԺԱՄԱՆԵՑԻՆ ՄՐՑԱՎԱՅՐ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Ֆրանսիայում ավարտելով վերջին ուսումնամարզական հավաքը ժամանել է Եվրոպայի առաջնության եզրափակիչի պաշտոնական մրցավայր` Բելֆաստ: Բոլոր հավաքականներն, այդ թվում եւ Հայաստանի հավաքականը հանգրվանել են Եվրոպայի առաջնության եզրափակիչի պաշտոնական` «Եվրոպա» հյուրանոցում:
Արդեն մեր հավաքականին են միացել նաեւ «Փյունիկի» ֆուտբոլիստները` Էդել Ապուլա Էդիմա Բետեն եւ Կառլ Լոմբեն, որոնք «Փյունիկի» կազմում գտնվում էին Ֆինլանդիայում եւ մասնակցել են «Հակա»-«Փյունիկ» հանդիպմանը:
Այսօր հավաքականին կմիանա նաեւ «Այաքսի» հարձակվող, հավաքականի անդամ 18-ամյա Էդգար Մանուչարյանը, որը մինչեւ Բելֆաստ մեկնելը երկու հանդիպում է անցկացրել «Այաքսի» հիմնական կազմում:
Սամվել Պետրոսյանի սաները արդեն նախապատրաստվում են եզրափակիչի առաջին հանդիպմանը Նորվեգիայի հավաքականի հետ, որը տեղի կունենա Լուրգանում հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19:00-ին: