A
A
ՀՀԿ-ականներն ինտեսիվ ռուսերեն են սովորում
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ռուսաց լեզվի դասընթացների մասնակիցներին վկայականներ են հանձնվել։ Դասընթացներն անցկացրել էր Հայաստանում Ռուսհամագարծակցությունը:72 ժամից բաղկացած ծրագիրն ուղղված էր ռուսերենով հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը: Դասընթացներին մասնակցում էր ավելի քան 20 երիտասարդ հանրապետական: «Կուսակցությունը կատարում է հսկայական ներդրում իր կադրային ռեսուրսի վրա՝ ձևավորելով օտար լեզուների իմացությամբ մրցունակ երիտասարդներ, ովքեր կկարողանան իրենց գիտելիքներն օգտագործել ի նպաստ պետության»,-ասված է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հաղորդագրության մեջ։