Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Կարևոր լուրեր Հասարակություն
roads4

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  01-ին՝ ժամը 17:30-ի  դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Լոռու,  Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Հրազդանի, Մարտունու, Սիսիանի  տարածաշրջաններում  և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է  ձյուն: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն