A
A
Հայերը Վիեննայի «բազարում»
ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կազմակերպված բարեգործական տոնավաճառին ներկայացվել է նաեւ Հայաստանը։
Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ, զարդեր, հայկական արտադրության բազմաթիվ ապրանքատեսակներ: Բարեգործական տոնավաճառի ամբողջ հասույթը տրամադրվելու է կարիքավոր երեխաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ ՀՀ մշտական ներկայացուցչությունը ամեն տարի ակտիվ և արդյունավետ մասնակցություն է ցուցաբերում այս միջոցառմանը։
Այս ծրագրերի շրջանակում ներկայումս Գյումրիում կառուցվում է խաղահրապարակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: