Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաստիկ բուք եւ մրրիկ՝ Գորիսում եւ Ապարանում

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, մրրիկ է Ապարանի տարածաշրջանում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն