A
A
Վրացական մեքենաները խցանվել են անվադողերի անսարքության պատճառով
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00–ի սահմաններում, Գյումրի–Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում վրացական ծանրաքաշ 3 մեքենաներ անվադողերի անսարքության պատճառով խցանվել են: «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն