Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածում կանգառն արգելված է

Հասարակություն
e439182506ce624a68b67aac0934f0d9

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով: Երթևեկությունը բաց է նաև երկու և ավելի տանող կամրջակներով շարժվող տրանսպորտային միջոցների համար: Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի հարցերով ազգային գործակալության  տեղեկության` Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում կուտակված ձյան պատճառով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է ընթանա անկանգ ռեժիմով, բացառապես ձնաբքերից պաշտպանող թունելներով: Կցորդային և կիսակցորդային  տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղերով ավտոբուսների երթևեկություննը իրականացվում է միակողմանի` թունելների միջով: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմոբիլային ճանապարհի 134-135 կմ հատվածում կանգառ կատարելն արգելված է: Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է ոստիկանության անմիջական վերահսկողությամբ ու համակարգմամբ: Մյուս հատվածներում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն