Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկացի ճարտարապետները բարձր են գնահատել Օձունի վանքի վերականգնումը (տեսանյութ)

Հասարակություն
odzun

Սփյուռքում բնակվող մեր հայրենակից Մովսես Ձավարյանի նախաձեռնած՝ Լոռվա մարզի Օձուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու վերածննդի ծրագիրը ավարտին է մոտենում: Անտերության մատնված լինելու պատճառով փլուզման վտանգի առջև հայտնված սրբավայրն այժմ ներկայանում է իր երբեմնի շուքով: «Օձունի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ավարտվեցին եկեղեցու գմբեթի ամրակայման, աղոթասրահի ծածկերի նորոգման, աղոթասրահի պատերի կարանախցման աշխատանքները: Օձունի հոգևոր հովիվ Տ. Վրթանես քհն. Բաղալյանի փոխանցմամբ, Օձուն այցելած Ամերիկայի ճարտարապետների ասոցիացիայի անդամները բարձր են գնահատել վերականգնման ընթացքում օգտագործած նորարարական մեթոդները: «Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Արմեն Դավթյանի խոսքերով, նման վերականգնում իր ծավալով և տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել: «Լրացուցիչ նախագծի հաստատումից հետո կբարենորոգվի նաև տաճարի արտաքին գավիթների ջրահեռացման համակարգը, և այդ դեպքում մեր առաքելությունը կարելի է համարել վերջնականապես ավարտված», - ասում է նա: «Օձուն» տեղեկատվական կենտրոն