Կոնֆետ՝ սահմանը պահող երեխաներին
Մոտենում է Ամանորը, և մինչ մենք նվերներ ենք գնում, տոնածառ զարդարում՝ սպասելով Նոր տարվա հրաշքին, կան երեխաներ, ում համար նոր տարին ուրախանալու առիթ չէ. նրանց չի այցելում Ձմեռ Պապը և չի բերում նվերներ: Դա մեր սահմանը պահող երեխաներն են՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները:
Ուզում ենք այս երեխաներին մի փոքր տոն պարգևել և նրանց համար Ամանորյա «Շոկոլադի բանկ» բացել: Մինչև դեկտեմբերի 23-ը կարող եք բերել ցանկացած տեսակի քաղցրավենիք, դրա հետ նաև «Նամակ Ձմեռ պապիկից» և թողնել մեր «բանկում», որը մենք ամսվա վերջում Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ կբաժանենք Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին:
Որտե՞ղ բերել՝ «Հայ օգնության ֆոնդի» գրասենյակ
Հասցեն՝ Խորենացի 22 (Անգլիական այգու մուտքի հարևանությամբ),
Երբ՝ Ամեն օր, (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 9:00-18:00 (եթե հստակ իմանանք, որ գալու եք, կսպասենք նաև ժամը 18:00-ից հետո, պարզապես նախապես զգուշացրեք) մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ:
Նվիրենք տոն երեխաներին:
Հարեցրի համար կարող եք զանգահարել՝
077453030
094488608
