Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապան-Մեղրի ճանապարհին հսկայական ժայռաբեկոր է պոկվել-ընկել

Հասարակություն
96915b61c45a53abccdece1873842915

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում (Մ-17, Մ2-Կապան-Ծավ-Մ2) հսկայական ժայռաբեկոր է պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի մասի վրա` միակողմանի փակելով այն: «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից աշխատանքներ են տարվում ճանապարհը երկկողմանի երթևեկելի դարձնելու համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն