Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրո պատճառով ինքնասպանություն է գործել 20-ամյա բնակչուհին

Հասարակություն
knnchakan2

2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 01:10-ից 01:45-ըն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում՝ տան ննջասենյակում, ջեռուցման խողովակից շարֆով պարանոցից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի 20-ամյա բնակչուհին: Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղջկա դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 20-ամյա աղջկա մայրը ներկայացրել է դստեր կողմից թողնված գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Կներեք ինձ բոլորդ էս աշխարհում իմ տեղը չգտա իմ վերջին հնարավորությունը երջանիկ լինելու հօդս ցնդեց...էլ չեմ ուզում շարունակեմ. կներես մամ...հերիք ա ինչքան տանջվեցի ու տանջվեցի...Սիրել եմ ես ուղղակի...»: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին