Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում նշվեց 88-ի երկրաշարժի 26-րդ տարելիցը

Հասարակություն
40951ac5e6868690886c78ac6b9b0459

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցը նշվեց  Էջմիածնում: Ավանդույթի համաձայն՝ քաղաքի ողջ ակտիվը՝ հասարակական, քաղաքական կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, կրթօջախների ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, այցելեց աղետի ենթարկված սերբ օդաչուների պատվին կանգնեցված հուշարձանին: Հիշենք, որ երկրաշարժից հետո վիրավոր Հայաստանին օգնության ձեռք էր մեկնել ողջ քաղաքակիրթ մարդկությունը, բարի կամքի տեր բոլոր մարդիկ: Սերբ օդաչուներն էլ շտապում էին օգնության աղետյալ Հայաստանին, սակայն իրենք էլ վթարվեցին՝ Զվարթնոց օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Երախտապարտ հայ ժողովուրդը հենց վթարված օդանավի կմախքից հուշարձան կառուցեց աղետյալ օդաչուների պատվին՝ նրանց մարմիններն էլ հուղարկավորելով հենց վթարի վայրում՝ Երեւան-արմավիր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում: երկրաշարժ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ հարգելով սերբ օդաչուների հիշատակը՝ այս կերպ Էջմիածնի հանրությունը նաեւ հարգանքի տուրք է մատուցում 1988-ի երկրաշարժի բոլոր անմեղ զոհերին: Միջոցառմանը ներկա էր նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ով մեկ անգամ եւս կրկնեց, որ ամեն տեսակի մարտահրավերներին դիմակայելու համար հայ ազգին միասնականություն է հարկավոր: