Ճանապարհի փլուզված հատվածում են նախարարության մասնագետները
ՀՀ Սյունիքի մարզի Մ17 միջպետական ճանապարհից դեպի Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին`ժամը 17:00-ի սահմաններում, տեղի էր ունեցել փլուզում: Հսկայական ժայռաբեկորները` մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել են Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միակ ճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ իրավիճակին ծանոթանալու, տեղում լուծումներ գտնելու նպատակով ճանապարհի փլուզված հատված են այցելել նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները: Այստեղ են նաև ԱԻ նախարարության աշխատակիցները: Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարները կմաքրեն ճանապարհը: Մանրամասներն ավելի ուշ կներկայացվեն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն