Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ շրջաններում ձյուն է տեղում. եղանակը առաջիկա օրերին

Հասարակություն
sneg

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 18.30-ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է: Սպիտակում, Մարալիկում, Ախուրյանում, Թալինում, Անիում, Աշոցքում, Ապարանում, Լոռիում, Նոյեմբերյանում, Արթիկում, Արագածում, Թումանյանում տեղում է ձյուն: Նոյեմբերյանում, Ճամբարակում մառախուղ է, իսկ Արագածում` ուժեղ քամի: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական  նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն Ըստ ԱԻՆ հիդրոմետի՝ Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 10-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-9-ի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝  8-10 աստիճանով, իսկ 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: 07.12.2014.1 Երևանում՝ Դեկտեմբերի 8-9-ին , 11-12-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 10-ին սպասվում են տեղումներ: 07.12.2014.2