Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա ի՞նչ մարդկություն է. Անահիտ Բախշյանը ահազանգում է

Կարևոր լուրեր Հասարակություն
b7073e61ca34634cc063b072ae3f77b5

Դեկտեմբերի 7-9 Դիլիջանի Պարադիզ  հյուրանոցում իրականացնում էինք սեմինար: Ամսի 7-ի երեկոյան մեր գործընկերոջ 4 տարեկան երեխայի ջերմությունը միանգամից բարձրացավ ու մարմինը ցանով պատվեց: Որոշվեց երեխային անմիջապես տեղափոխել Երեւան: Հյուրանոցի աշխատակցին խնդրեցինք թույլ տալ ծնողի մեքենան մոտեցնել հյուրանոցի դռանը, որովհետեւ այս ցրտին ջերմող երեխային վտանգավոր կլինի բավականին հեռու կանգնած մեքենային հասցնելը: Զանգեցին տնօրենին եւ ասացին, որ տնօրենը չի թույլատրում, որովհետեւ հյուրանոցն ունի ներքին կարգ ու կանոն, որն արգելում է մեքենաներին մոտենալ հյուրանոցի դռանը: Խնդրեցինք նորից տնօրենին հաղորդել ծնողների խնդրանքը, սակայն այն կատեգորիկ մերժվեց: Սա ի՞նչ մարդկություն է, ի՞նչ վերաբերմունք է, մի՞թե կարգ ու կանոնի պատճառով կարելի է վտանգել երեխայի առողջությունը, դուք երեխա չունե՞ք, մի րոպե ձեզ դրեք այդ ծնողի վիճակի մեջ: Անահիտ Բախշյան Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ