Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսանկարեք ծառայողական մեքենաների խախտումները, դրանց ընթացք կտրվի. Առավոտ

Հասարակություն
1b_5c_1

Շատ շուտով ծառայողական մեքենաների պետհամարնիշերը կհրապարակայնացվեն:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ու մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախաձեռնել են նոր ծրագիր, որի շնորհիվ կենտրոնի միջոցով ծառայողական մեքենաների պետհամարանիշները կտեղադրվեն կայքում: Կենտրոնի ծրագրերի իրականացման ղեկավար Լիանա Դոյդոյանն ասաց, որ եկող տարեսկզբից ծրագիրը կմեկնարկի:Aravot.am-ի հետ զրույցում Լիանա Դոյդոյանն ասաց, որ մարդիկ, հասարակական կազմակերպությունները, եթե նկատեն, ծառայողական պետհամարնիշով որեւէ մեքենա խախտում է արել, ապա կարող է այն լուսանկարել, ուղարկել կայք, որտեղ այդ նկարը կներբեռնվի, հետո հնարավոր կլինի հետեւել, թե ինչ «ճակատագիր» կունենա տվյալ պետհամարանիշով խախտում կատարածը:
Բացի այս, Լիանա Դոյդոյանը նաեւ նշեց, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ կարող է զբաղվել, վերահսկել քաղաքացիների կողմից ներկայացված խախտումներն` ասենք` ոչ աշխատանքային ժամին ի՞նչ գործ ունի տվյալ մեքենան այսինչ վայրում, կազինոյի մոտ, կամ ասենք` ի՞նչ գործ ունեն ծառայողական մեքենան ու վարորդն իր ընտանիքի հետ Վրաստանում: Տիկին Դոյդոյանն ասաց, որ երբ դիմել են ՀՀ ոստիկանությանը, վերջինս պատրաստակամություն է հայտնել տրամադրել ծառայողական, պետբյուջեով գնված պետհամարանիշերի տվյալները: Մանրամասներն՝ այստեղ