Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատամարտիկների դաշինք»-ի հայտարարությունը

Հասարակություն
azatamartikneri-dashinq

«Ազատամարտիկների դաշինք»-ի հայտարարությունը հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. Այսօր որոշ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն  մասին, որ երեկ երեկոյան ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝  Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ  մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը  մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ: Քիչ առաջ ավարտվել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում  մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին: Ազատամարտիկները նաև  հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման  և կոչ արել մարտական ընկերներին  վաղը՝  դեկտեմբերի 10-ին  ժամը 12:օօ-ին  հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով: