Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշվետվություն. հիմք՝ խախտումների շարունակականության համար

Հասարակություն
c0e88ab9693b2c88f33fa2cc5259d0a3

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ամփոփել և ներկայացնում է կազմակերպության կողմից տրամադրված իրավախորհրդատվության արդյունքները: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավախորհրդատվության դիմած քաղաքացիների թիվը և խնդիրների բնույթը վկայում է, որ Հայստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ են կրում:  Այդ մասին նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ «Թեև գործող օրենսդրությունը տեսականորեն կարող է ապահովել անձի իրավունքների պաշտպանությունը, սակայն օրենսդրության հիման վրա ձևավորված պրակտիկան և արդյունավետ կառավարման մշակույթի բացակայությունը հիմք են հանդիսանում իրավունքների շարունակական խախտումների համար: Մյուս կողմից պետական գերատեսչությունների գործունեության շրջանակներում դրսևորվող տարբեր չարաշահումները և դրանց համարժեք պատասխանատվության բացակայությունը ձևավորում են մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթը: Հարկ է նշել նաև, որ դատական համակարգում առկա խնդիրների հետևանքով նույնիսկ այն դեպքերում, երբ առկա է դատական կարգով խախտված իրավունքի վերկանգնման հավանականությունը, այդ դեպքերում ևս պետական կառավարման մարմինների անգործությունը կամ ոչ իրավաչափ գործունեությունը չի հանգեցնում իրավունքի խախտումների կանխարգելմանն ու վերականգնմանը: Մյուս կողմից, դեռևս բավականին ցածր է քաղաքացիների իրավագիտակցությունը, և իրավունքների խախտումների մեծ մասը տեղի է ունենում հենց այն պատճառով, որ քաղաքացին չունի պատկերացումներ իր հիմնարար իրավունքների և ազատությունների վերաբերյալ: Այս մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ իրավախորհրդատվության համար քաղաքացիների զգալի մասը կազմակերպությանը դիմել է այն դեպքերում, երբ արդեն անարդյունավետորեն սպառել է գոյություն ունեցող քրեական, վարչական և դատական պաշտպանության գործող միջոցները: Այս հանգամանքը հնարավորություն է տվել գնահատել պետական մարմնի`քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների իրավաչափությունը և դուրս բերել գոյություն ունեցող համակարգային և օրենսդրական այնպիսի խնդիրներ, որոնց առկայությունը, ցավոք, հիմք է հանդիսանում իրավունքների խախտումների շարունակականության համար»,- հայտարարարում է  կազմակերպությունը: Խախտումների մասին մանրամասներն այստեղ՝