Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսու երաժշտությունը կարելի է նախապես պատվիրել (տեսանյութ)

Հասարակություն
844e5950a513c40cfc600a8382cf7d0f

Օնլայն կատարելով տաքսու պատվեր՝ այսուհետ կարելի է նաև պատվիրել երաժշտությունը։ Իսկ եթե երաժշտություն լսելու ցանկություն չկա, այդ մասին ևս կարելի է նշել մեկնաբանություն բաժնում։ Սա Երեւանում գործող օնլայն տաքսի ծառայություններից մեկի նորամուծությունն է։ Բացի այդ, հետադարձ կապի շնորհիվ ուղևորը կարող է գնահատական տալ ծառայությանը։ «Քոմենթ դաշտում կարող եք նշում գրել, որ օրինակ չեք ուզում վարորդը ծխի։ Նույնիսկ եթե վարորդը ծխող լինի, ինքը կտեսնի, որ հաճախորդն արդեն իսկ նշել է, որ այդպիսի բան չի կարելի»,-ասում է ընկերության հիմնադիր, ծրագրավորող Խաչատուր Գրիգորյանը։ Ընկերության հիմնական դժվարություններից մեկը ֆինանսների պակասը եւ ուժեղ թիմ ունենալն է։ Օտարերկրյա կապիտալով ընկերությունները շատ բարձր աշխատավարձ են տալիս, և լավ մասնագետներն այնտեղ են գնում։ Օնլայն տաքսին այս ընկերության առաջարկներից միայն մեկն է։ Մանրամասները՝ տեսանյութում