Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա

Հասարակություն
cars

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Կոտայքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ավտոմեքենա. 12 վարորդ էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Ոստիկանություն