Ի՞նչ պատժաչափ է սպասվում Վարդան Պետրոսյանին (տեսանյութ)
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով հնարավոր է դատաքննական նոր փուլ։ Ավտովթարից հետո ամբաստանյալի աթոռին հայտնված դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ չի իրականացվել արդարադատություն։ «Դատավորը շատ հեշտ տարբերակ ընտրեց, ասաց՝ ոչ մի բան մենք չենք ստուգելու, պարզելու, Վարդան Պետրոսյանի ասածը չենք ստուգելու։ Երբ որ դատարանը հրաժարվում է արդարադատության իրականացումից, մեղադրանքի կողմը բան չունի անելու»,- «Ա1+»-ին ասաց փաստաբանը։ Դեկտեմբերի 17-ին մեղադրողը հանդես է գալու մեղադրական ճառով։ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Վթարը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։ Վարդան Պետրոսյանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։ Մանրամասները՝ տեսանյութում։