Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ թե կկոտրվենք, այլ կհամախմբվենք հարձակումներից». ԿԱՄՔ

Հասարակություն
կամք-4

ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք: «Ցավոք, սահմանադրական այդ կետերը կգործեն միայն ու միայն ազատ Հայաստանում, երբ մեր քաղաքացիները կազատվեն ներկայիս կրիմինալ իշխանություններից»,- այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը: «Կամք» քաղաքացիական շարժումը խստորեն դատապարտում է վերջին շրջանում հարձակումների ենթարկված ՀՀ քաղաքացիներ, ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի եւ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված ծեծի ենթարկելու փաստը: «Նման քայլերը ոչ թե կոտրելու են, այլ համախմբելու են մեր քաղաքացիներին միասնական պայքարի շուրջ` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից»,- վստահեցնում է «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիրը։