A
A
Ուշադրություն. երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Ս/թ դեկտեմբերի 15-ից Երևան քաղաքի Տիգրանյան-Ադոնց և Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ. -Տիգրանյան-Ադոնց փողոցների խաչմերուկում երթևեկությունն այսուհետ կկարգավորվի նոր տեղադրված լուսացույցային օբյեկտի միջոցով: -Կիևյան նրբանցքից կարգելվի երթևեկությունն ուղիղ՝ դեպի Օրբելի փողոց, նրբանցքից կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ: