Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գավառի և Վարդենյաց լեռնանցքի ավտոճանապարհներին մերկասառույց է

Հասարակություն
roads

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի և Վարդենյաց լեռնանցքի ավտոճանապարհներին մերկասառույց է: Աշոցքի, Գյումրիի, Արթիկի, Մարալիկի, Սպիտակի, Արտաշավանի, Ապարանի, Սևանի, Գավառի, Աբովյանի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն