Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների խիտ մառախուղ է

Հասարակություն
0710d8e3cc5977858635521dc11a9f5a

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու  կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի ավտոճանապարհներին  տեղում է  ձյուն: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական  ծառայություն