A
A
Խուճապ. Yerevan City-ում սահմանափակել են շաքարավազի վաճառքը. Առավոտ
Aravot.am-ին ահազանգած քաղաքացիները պատմում են, որ Կոմիտասի հասցեում գործող Yerevan City սուպերմարկետից թույլ չեն տալիս առեւտուր անել: Քաղաքացիներից մեկը պատմեց, որ արգելել են 10 կգ շաքարավազ գնել, երկար բանակցելուց հետո միայն թույլատրել են 5 կգ շաքարավազի վաճառքը. «Ձեռքից 10 կիլոգրամ շաքարավազը վերցրին, ասացին` չի թույլատրվում 10 կիլոգրամի վաճառքը: Ինձ պատճառներ չեն հայտնել»: Մեկ այլ քաղաքացի պատմեց, որ կեսօրին կրկին նշված սուպերմարկետում հայտարարել են, որ առեւտուրը կարճ ժամանակով դադարեցվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝