Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի գործով մեղադրողը ճառը չկարդաց (տեսանյութ)

Հասարակություն
vardan1

Թեեւ այսօր նախատեսվում էր, որ Վարդան Պետրոսյանի գործով մեղադրող Արթուր Սարգսյանը պետք է հանդես գար ճառով եւ պահանջեր դերասանի պատժաչափը, սակայն տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա մոտ 12 մլն 500 հազար դրամի քաղհայց ներկայացրեց Վարդան Պետրոսյանի դեմ։ Պաշտպանական կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ քաղհայցի հաշվարկները անհասկանալի են: Փաստաբանը դատարանից խնդրեց հատկացնել ողջամիտ ժամանակ քաղհայցի հանգամանքներին ծանոթանալու և ծախսերը հստակեցնելու համար: Իսկ դատարանին խնդրեց հարցում ուղարկել Ավտոապահովագրական բյուրոյին՝ պարզելու, թե որքան գումար է հատկացվել տուժողներին եւ որքան գումար է մնացել։ Մինչ դատական նիստը հետաձգելը, դերասան Վարդան Պետրոսյանը նշեց, որ եթե դրսում լիներ, հարցը այլ կերպ կլուծվեր։   Դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 25-ը։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Վթարը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։