A
A
Հրազդան - Հանքավան ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Դեկտեմբերի 21-ին` գիշերը ժամը 01:30-ի դրությամբ, Հրազդան-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-28) 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: 25-30 խմ ծավալի քարաբեկորները միակողմանի փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը՝ այն դարձնելով դժվարանցանելի: Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից աշխատանքներ են տարվում ճանապարհի երթևեկությունը վերականգնելու համար: Դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն