Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հեռուստադիտողն Ամանորին «կմեկնի» Լապլանդիա

Հասարակություն
IMG_0509

Հրաշքների ակնկալիքով Ամանորին սպասողները այս տարի հնարավորություն կունենան տեսնել իրական հրաշքը։ Առաջին ալիքը իր հեռուստադիտողներին կուղեկցի դեպի իրական հեքիաթ՝ Լապլանդիա: Իսկ Լապլանդիան իսկապես գոյություն ունի, եւ հայ հեռուստադիտողի համար այն տեսանելի եւ ճանաչելի կդառնա Ամանորի գիշերը։ Հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբն այցելել է այդ հեքիաթային վայր ու տեսել՝ ինչպես է պատրաստվում Սանտա Կլաուսը Ամանորին։ Լապլանդիայում նկարահանված ֆիլմը կպատմի եւ ցույց կտա, թե ինչպես է ապրում ամենաիրական Ձմեռ պապը, ինչպես է անցնում իր առօրյան, ինչի մասին է երազում, սպասում եւ իհարկե ինչպես է խոսում հայերեն: IMG_8961 IMG_9066 IMG_9723 IMG_9744