Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը` դեղերի թանկացման մասին (տեսանյութ)

Հասարակություն
unnamed215

Առողջապահության նախարարը հորդորում է անհիմն չթանկացնել դեղորայքը։ Դրա համար առավել ևս պատրվակ ներկայացնել նոյեմբերի 1-ից գործող դրոշմապիտակավորման պարտադիր պահանջը։ «Դրոշմապիտակավորումը բացարձակ չի կարող ազդել դեղորայքի գնի վրա և շատ աննշան, էական նշանակություն չունեցող փոփոխության կարող է հանգեցնել»,-ասում է Արմեն Մուրադյանը։ Նախարարը վստահեցնում է՝ թանկացման միակ պատճառը փոխարժեքի տատանումն է։ Արմեն Մուրադյանը բացատրություն ունի, թե ինչու են թանկացել ոչ միայն ներկրվող, այլ նաև տեղական արտադրության դեղամիջոցները։ Հումքը ներկրվում է. «Միանշանակ կապված էր տարադրամի հետ։ Բոլոր գործընկերներին կոչ եմ անում դրոշմապիտակավորման բոլոր խնդիրները վերլուծել մեր իսկ տված բացատրությունների շրջանակներում և որոշակի գնահատական տալ այդ վերլուծություններին՝ ոչ միայն տնտեսական դաշտում , այլ նաև բարոյական»։ Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ արժույթի կայունացմանը զուգահեռ հետզհետե նվազում են նաև դեղերի գները։ Վարչապետի համապատասխան հանձանարարականից հետո այդ առավել նկատելի է։ «Գների իջեցում է տեղի ունենում, կայունացում է տեղի ունենում շուկայում,որի մասին վկայում են նաև մեր ամենօրյա մշտադիտարկման խմբերի արդյունքները»,-նշեց պարոն Մուրադյանը։ Վերջինս այցելել էր «Արփիմեդ» դեղագործական ընկերություն՝ հանձնելու պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր: GMP-ն` դեղի որակի վերաբերյալ երաշխիք է: Այս կապակցությամբ վերոնշյալ ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանը ասաց. «Այն երկրները, որոնք որ այդ ստանդարտով են աշխատում, եթե գինն էլ որակն էլ մատչելի է քո մոտ , արդեն դու հետաքրքրություն ունես իրենց կողմից և մեծ շուկա է բացվում քեզ համար»։ «Արփիմեդը» Հայաստանում դեղարտադրող եկրորդ կազմակերպությունն է , որին շնորհվել է այդպիսի հավաստագիր։ Ընկերության արադրանքի 45 տոկոսն արտահանվում է, իսկ 55-ը` սպառվում է տեղական շուկայում: